Թուրքիան կարող է ռուսական Ս-400-ները փոխարինել ամերիկյան Patriot-ներով16 նոյեմբերի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չի բացառել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի Դաշնությունից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: Թուրքական պետական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Ըստ նրա, հարցի շուրջ բանակցություններ են ընթանում Անկարայի և Վաշինգթոնի միջև: Պաշտոնյան նշել է նաև, որ միևնույն ժամանակ դրական առաջընթաց են գրանցել բանակցությունները՝ Թուրքիայի կողմից ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի գնման ուղղությամբ: «Չեմ կարող ասել՝ պատժամիջոցներ կկիրառվեն Թուրքիայի նկատմամբ այդ Ս- 400-ների գործարքի պատճառով, թե՝ ոչ, այնուամենայնիվ նման հավանականություն կա: ԱՄՆ վարչակազմը դրական տրամադրվածություն չունի այս հարցով», - նշել է պաշտոնյան: Ըստ նրա, չնայած Թուրքիան ինքնիշխան երկիր է, որը կարող է ՌԴ-ից սպառազինություն գնելու որոշում կայացնել, այնուամենայնիվ, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր գործարքը համարվում է խնդրահարույց: «Այն շրջաններում, որտեղ հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռներ են թռչում, Ս-400-ները վտանգ են ներկայացնում», - եզրափակել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան: 2017-ի սեպտմեբերին Մոսկվան և Անկարան ստորագրել էին ռուսական Ս-400 համակարգեր Թուրքիային մատակարարելու մասին համաձայնագիր: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ Ս-400 համակարգերի մատակարարման կանխավճարն արդեն վճարված է՝ հավելելով, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռական են տրամադրված այդ հարցով: Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել էր, թե ստիպված են ՌԴ-ի հետ կնքել համաձայնագիրը, և Թուրքիան կնախընտրեր ՆԱՏՕ-ից գնել համակարգերը։ Սակայն կողմերը չեն կարողացել գալ համաձայնության։ ՆԱՏՕ-ից դուրս սա Թուրքիայի ամենախոշոր գործարքն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |