Իսպանիայում խստացնում են հոմեոպատների դեմ միջոցները հիվանդի մահից հետո19 նոյեմբերի 2018 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Իսպանական կառավարությունը պատերազմ է հայտարարել հոմեոպատիային և ասեղնաբուժությանը: Գիտության և առողջապահության նախարարները ծրագիր են մշակել նման ծառայությունները բժշկական կենտրոններից վերացնելու համար: Ըստ կրթության նախարար Իսաբել Սելայայի, նպատակն է պաշտպանել երկրի քաղաքացիներին, գրում է Gazeta.ru-ն El País-ի վրա հղումով: Ծրագիրն ուղղված է այլընտրանքային ծառայությունների «պոտենցիալ վնասակար ազդեցությունից խուսափելուն», ասվում է կառավարության հայտարարության մեջ: Նախարարներին դրան են դրդել մի քանի մահվան դեպքերը, երբ մարդիկ ընտրություն են կատարել այլընտրանքային բժշկության օգտին: Ըստ կառավարության ծրագրի, Իսպանիայում լայնորեն կտարածվեն գիտական տեղեկություններ բուժման վնասակար մեթոդների մասին: Նախատեսվում է, որ արդյունքում առողջապահության ոլորոտւմ գործունեություն կծավալեն բացառապես դիպլոմ ունեցող մասնագետները: Ինչպես նաև ստուգման կենթարկվեն իսպանական համալսարանները, պարզելու համար ոչ ավանդական բժշկության դիպլոմների տրամադրման դեպքերը: Ավելի վաղ 21-ամյա Մարիո Ռոդրիգեսը մահացել է լեյկեմիայից՝ հրաժարվելով բժիշկների բուժումից և հավատալով նատուրոպատին, որը խոստացել էր բուժել նրան վիտամիններով: Ռոդրիգեսի հայրը դատի է տվել նրան և շահել գործը՝ դատարանը որոշել է, որ նատուրոպատը պետք է պատասխանատվություն կրի հիվանդին մոլորեցնելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |