Փաշինյան. ՀԴՄ չխփելը դառնալու է շատ ծանր հանցագործություն

Փաշինյան.  ՀԴՄ չխփելը դառնալու է շատ ծանր հանցագործություն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ իր այցի ընթացքում հայտարարել է, որ ՀԴՄ կտրոն չտպելը լինելու է շատ ծանր հանցանք:

«Առաջիկայում օրենսդրական փոփոխություն ենք իրականացնելու: Օրինակ՝ միկրոբիզնեսին, այն բիզնեսին, որն ունի տարեկան 20-24 մլն դրամի շրջանառություն, որոշ գոտիականությամբ, ազատելու ենք հարկերից: Բայց այս պայմաններում, օրինակ ՀԴՄ չտպելը դառնալու է շատ ծանր հանցագործություն: Ոչ թե քրեական հանցանք, այլ պետք է դառնա անհանդուրժելի արարք, որովհետև եթե որևէ մեկը ՀԴՄ չի տպում` նա այդքանով պակաս գումար է վճարում պետական բյուջե, որը պետք է օգտագործվի ասֆալտի փոսերը ծածկելու համար, թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու համար», - ասել է Փաշինյանը

Փաշինյանն ասել է, որ կառավարությունն ուզում է ստեղծել պայմաններ, որ յուրաքանչյուր քաղաքացի աշխատելու և հարստանալու հնարավորություն ունենա:

«Ուզում ենք օգնել մարդկանց, քաջալերել, որ հարստանան ու հարստացնեն պետությունը», - եզրափակել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---