Միրզոյան. «Խոպանչիներին հարկելու» նախաձեռնության դեպքը աղավաղվել է ու սխալ մեկնաբանվել

Միրզոյան. «Խոպանչիներին հարկելու»  նախաձեռնության դեպքը աղավաղվել է ու սխալ մեկնաբանվել

PanARMENIAN.Net - Կառավարության նոյեմբերի 19-ի արտահերթ նիստում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու վերաբերյալ տեղեկությանն, ասել է, որ առանց հանրային համաձայնության Հայաստանում հարկային բեռը չի կարող ավելանալ:

«Գաղափարն աղավաղվել է և սխալ է մեկնաբանվել: Խոսքը բոլոր ֆիզիկական անձանց եկամուտները հայտարարագրելու գաղափարի մասին է, նախ պետք է հասկանանք Հայաստանը որքանով է պատրաստ սրան: Եթե այս գաղափարը կյանքի կոչվի էլ, ապա պետք է բացառվի կրկնակի հարկումը՝ չի կարող պատահել այնպես, որ ՀՀ քաղաքացին մի երկրում, որտեղ աշխատում է հարկվի, և Հայաստանում նրա եկամուտը նույնպես հարկվի», - ասել է Միրզոյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց (այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնածների) եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ կամ հայեցակարգ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---