ՀՀ նախագահի նստավայրը Բաղրամյան 26 տեղափոխելու օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ![]() 21 նոյեմբերի 2018 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26 տեղափոխելու մասին օրինագիծը: Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Օրինագիծը կոչվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծ: Օրինագծով նաև վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվում է Հանրապետության հրապարակ՝ կառավարական տուն 1: Կողմ է քվեարկել 54 պատգամավոր, դեմ քվեարկածներ չեն եղել, 2-ը՝ ձեռնպահ է մնացել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |