Խաչմերուկներից գովազդային էկրանները կհանվեն, Աբովյան փողոցն առանց գովազդ կլինի

Խաչմերուկներից գովազդային էկրանները կհանվեն, Աբովյան փողոցն առանց գովազդ կլինի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվող ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել խաչմերուկների մոտ տեղադրված գովազդային լեդ էկրանները: Հատկապես երեկոյան ժամերին դրանք վթարավտանգ իրավիճակ են ստեղծում վարորդների և հետիոտների համար:

Նախատեսվում է գովազդային վահանակներից մաքրել նաև Աբովյան փողոցը: Հետագայում նաև կմշակվեն Երևանում գովազդային վահանակների տեղադրման թույլատրելի վայրերի հատուկ չափորոշիչներ:

Առաջինն ապամոնտաժվել են Երևանի բնակիչների կողմից ամենաշատը քննադատված Կարապի լճի լուսամփոփի տեսքով գովազդային մեծ վահանակները, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ապամոնտաժումն իրականացվել է տնտեսվարողի ուժերով: Վերջինիս հետ բանակցությունների արդյունքում, որպես այլընտրանքային լուծում, առաջարկվել է գովազդները տեղափոխել այլ վայր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---