Կենդանաբանական այգում կոկորդիլոս է սատկել. Դիահերձում կարվի

Կենդանաբանական այգում կոկորդիլոս է սատկել. Դիահերձում կարվի

PanARMENIAN.Net - Երևանի Կենդանաբանական այգում կոկորդիլոս է սատկել:

«Առավոտյան կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած: Թե որն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո», - ասվում է այգու տարածած հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ այս պահին կենդանաբանական այգին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել:

Ավելի վաղ կենդանաբանական այգում զեբր էր անկել, որի թունավորման կասկածները հաստատվեցին: Այդ մասին հայտարարել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Խաչատրյանի խոսքով՝ թունավորման մեջ դիտավորություն կա, բայց թե որքանով են դրա մեջ մեղավոր այգու աշխատակիցները, իրավապահ մարմինները կպարզեն։

Նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։ Տևական անշարժունակությունից դատելով՝ կասկածներ էին եղել, որ կոտրված է կենդանու հետին վերջույթներից մեկը։Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---