Կադաստր. Բնակարանների գնաճը կշարունակվի նաև ընտրություններից հետո27 նոյեմբերի 2018 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը 2018-ին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.1, մարզերում՝ 26 տոկոսով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ Ըստ Սահրատ Պետրոսյանի՝ առուվաճառքի ակտիվացումն անշարժ գույքի շուկայում գնաճ է առաջացրել: Գործարքների ակտիվացումն ու գնաճը, կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ տնտեսության ոլորտում առաջացած դրական սպասումներն են, հայտնում է Araratnewsը: «Բնակարանների գնաճը կշարունակվի ընտրություններից հետո՝ Նոր տարուց առաջ: Բայց հունվար-փետրվարին էլ կշարունակվի նույն տեմպը»,- ասել է Սահրատ Պետրոսյանը: Խոսելով հանրապետությունում մաշված, հին բնակֆոնդի ու դրա կադաստրային արժեքների մասին՝ Սարհատ Պետրոսյանը համաձայնել է այն դիտարկմանը, որ դրանք իրականում չեն համապատասխանում կադաստրային արժեքին։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը տեղեկացրել է, որ մարտից հետո կվերանայվի տեղանքի գոտևորման համակարգը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |