Արման Կիրակոսյանը՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան

Արման Կիրակոսյանը՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան

PanARMENIAN.Net - Արման Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն):

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի:

Մեկ այլ հրամանագրով Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից:

Արման Կիրակոսյանը հետ է կանչվել նաև Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---