Արմեն Պապիկյանն Ավստրիայում ՀՀ դեսպան է նշանակվել

Արմեն Պապիկյանն Ավստրիայում ՀՀ դեսպան է նշանակվել

PanARMENIAN.Net - Արմեն Պապիկյանը նշանակել Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա):

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արման Կիրակոսյանը հետ է կանչվել նաև Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Արեմն Պապիկյանը 2011-2016թթ. եղել է ՀՀ մշտական ներկայացուցիչը Եվրոպայի Խորհրդում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---