Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը

PanARMENIAN.Net - Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցին նվիրված քննարկումներ, որին հրավիրված է այդ երկրի արտգործնախարարը, ընդհանուր քաղաքական բանավեճ Չինաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ հատուկ նիստ, նվիրված Եվրոպայում ժողովրդավարության վիճակին, որի ժամանակ հանդես կգան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները` այսպիսին են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի կարեւորագույն թեմաները, որը տեղի կունենա 2008թ. հունիսի 23-27-ին Ստրասբուրգում: Հունիսի 26-ին նստաշրջանում ելույթ կունենա նաեւ Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը: Այդ մասին ասվում է ԵԽ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:



Մյուս թեմաների թվում են` Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, Սեւ ծովի շրջակա միջավայրի աղտոտման, կնոջ դերի բարձրացման թեմաները արդի բազմամշակութային հասարակությունում եւ ծնողների կողմից նորածիններին թողնելու թեմաները:



Առաջարկվում է նաեւ արտահերթ կարգով քննարկել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին հարցը, այն դեպքում, եթե վեհաժողովի համազեկուցողները հունիսի 16-17 Հայաստան կատարած այցի արդյունքում համարեն, որ Հայաստանի իշխանությունները բավարար առաջընթացի չեն հասել 2008թ. փետրվարին կայացած նախագահական ընտրություններին հաջորդած անկարգությունների հետ կապված վեհաժողովի առաջ քաշած պահանջների կատարման հարցում:



Հունիսի 23-ին ԵԽ գործադիր մարմնի` Նախարարների կոմիտեի անունից, որտեղ այժմ նախագահում է Շվեդիան, ելույթ կունենա եւ խորհրդարանականների հարցերին կպատասխանի այդ երկրի արտգործնախարար Կառլ Բիլդտը:



Վերջնական տեսքով վեհաժողովի օրակարգը կընդունվի բացման ժամանակ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---