ՊՆ. Որոշ կազմակերպությունների կողմից ՀՀ ԶՈւ զինանշանի օգտագործումն անթույլատրելի է30 նոյեմբերի 2018 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ որոշ կազմակերպություններ, իրենց գործունեությունը ծավալելու ընթացքում, ձևաթղթերում, առանձին դեպքերում նաև գովազդում օգտագործում են ՀՀ զինված ուժերի զինանշանը, կամ զինանշանի նմանակված տարբերակը: Այդ մասին ասվում էպաշտպանության նախարարության հայտարարության մեջ: ՀՀ պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում ՀՀ զինված ուժերի զինանշանի, տարբերանշանների կամ դրանց շփոթության աստիճանի նմանությամբ պատկերների, այդ թվում՝ գունային առումներով, առանց համապատասխան գրավոր թույլտվության օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից՝ անկախ դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից: Նման գործելաոճը հանրային ընկալումներում կարող է առաջացնել տվյալ կազմակերպության գործունեությանը ՀՀ զինված ուժերի մասնակցության, կամ զինված ուժերի կողմից դրա հավանությունն ստացած լինելու թյուր տպավորություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է բոլոր կազմակերպություններին, անկախ դրանց իրավական-կազմակերպական ձևից, զերծ մնալ ՀՀ ՊՆ և ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից և հայտարարում, որ ՀՀ օրենսդրության շրջանակում հետևողական է լինելու ՀՀ զինված ուժերի համբավն ու հեղինակությունը կասկածելի գործունեություն ծավալող անհատների, ընկերությունների ու կազմակերպությունների, գործողություններից ապահովագրելու հարցում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |