Կատարը դուրս կգա ՕՊԵԿ-ից

Կատարը դուրս կգա ՕՊԵԿ-ից

PanARMENIAN.Net - Կատարը 2019-ի հունվարին դուրս կգա Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից՝ ՕՊԵԿ-ից: Այդ մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին, հայտնում է Reuters-ը:

Այդ որոշումը նախարարը բացատրել է նրանով, որ Կատարում որոշել են վերանայել իր դերը համաշխարհային շուկայում և իր երկարաժամկետ ռազմավարությունը:

Պետական նավթագազային Qatar Petroleum կորպորացիան հաստատել է այդ որոշումը՝ հայտարարելով, որ Կատարը մտադիր է առաջիկա տարիներին կենտրոնանալ գազի արդյունահանման վրա՝ տարեկան արդյունահանումը 77 մլն տոննայից հասցնելով 110 մլն տոննայի, հայտնում է tvrain.ru-ն:

Կատարում մշակել են աճի ռազմավարություն և ցանկանում են ամրապնդել դիրքերը որպես գազի առաջատար արդյունահանողներից մեկը:

Այդ տեղեկության ֆոնին Brent-ի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնում նվազել են մինչև մեկ բարելի դիմաց $62,07:

Կատարից բացի ՕՊԵԿ-ին անդամակցում է 14 երկիր՝ Ալժիրը, Անգոլան, Վենեսուելան, Գաբոնը, Իրանը, Իրաքը, Կոնգոն, Քուվեյթը, Լիբիան, ԱՄԷ-ն, Նիգերիան, Սաուդյան Արաբիան, Հասարակածային Գվինեան և Էկվադորը: 2017-ին ՕՊԵԿ-ը պայմանավորվեց կազմակերպությանը չանդամակցող նավթ արտահանող երկրների հետ արդյունահանումը նվազեցնելու մասին՝ կասեցնելու համար գնանկումը:

2017-ի հունիսին Սաուդյան Արաբիան, իսկ հետո նաև այլ արաբական երկրներ, խզեցին կապերը Կատարի հետ՝ մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---