Մարուքյանն ասել է՝ ով է Ծառուկյանի նշած Գևորգը

Մարուքյանն ասել է՝ ով է Ծառուկյանի նշած Գևորգը

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, թե ով է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Հանրայինը եթերում բանավեճի ընթացքում նշած Գևորգը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Նա ըմբշամարտիկ է, սպորտսմեն տղա է, ազգանունը Շահինյան է: 2012 թվականի ընտրությունների ժամանակ, տարբեր քաղաքական ուժերից մարդիկ գալիս էին և ինձ ասում էին՝ «արի գնանք մեր առաջնորդին հանդիպենք, որ քո համար լավ լինի»։ Մի ուժ էլ «Բարգավաճ Հայաստանն» էր, բնականաբար, այն ժամանակ կոալիցիոն ուժ էր, կոալիցիոն թեկնածուն Վիկտոր Դալլաքյանն էր, և ես որևէ ուժի հետ մերժել եմ հանդիպումները։ Գևորգը բարեց է, սպորտսմեն տղա է, ազգանունը Շահինյան է, իրար հետ ենք ծառայել, ինքն ինձ քանի անգամ առաջարկել է հանդիպում Ծառուկյանի հետ՝ և՛ ընտրությունների ընթացքում, և՛ ընտրություններից հետո, երկու անգամ էլ մերժել եմ և ընտրություններից հետո ասացի՝ արդեն ընտրվել եմ, էլ իմաստ չկա, խորհրդարանում կհանդիպենք, էլ ի՞նչ իմաստ կա, - ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ ինքը գործել է պարզ ու թափանցիկ։

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 ուժի ցուցակների առաջին համարների հեռուստաբանավեճի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը հարցրել է Մարուքյանին, թե նա ճանաչում է արդյոք Գևորգին։

«Պարոն Մարուքյան, որ դու պատգամավոր էիր ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում։ Դու Գևորգին ճանաչո՞ւմ ես, թե՞՝ չէ, որ քո քարոզարշավն էր կատարում, որ պետք է գայիր Ծառուկյանի մոտ, ճանապարհին ասին՝ «թղթերդ պակաս ա», դու չեկար», - ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---