Շահնազարյան. Վազգեն Սարգսյանն ուզում էր գնդակահարել Սասուն Միքայելյանին

Շահնազարյան. Վազգեն Սարգսյանն ուզում էր գնդակահարել Սասուն Միքայելյանին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքով պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանին:

«Այդ փաստը շատերին է հայտնի, որ նման որոշում է եղել և ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, նրան համոզել են չանել դա, նաև այդ մասին ինձ անձամբ ասել է Վազգեն Սարգսյանը, բայց առայժմ այդ մանրամասների մեջ ես չեմ ուզում մտնել», - ասել է նա:

Ավելի վաղ Շահնազարյանն ասել էր, որ Սասուն Միքայելյանն Արցախյան պատերազմի այն հրամանատարներից մեկն էր, ովքեր ազատամարտի տարիներին զիջեցին Օմարի բարձունքները, ինչից հետո Վազգեն Սարգսյանը նույնիսկ ցանկանում էր գնդակահարել Սասուն Միքայելյանին։

Ի պատասխան Սասուն Միքայելյանը նշել էր, որ Օմարի բարձունքները գրավվել են մինչև իր՝ այնտեղ հասնելը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---