Մինչև դեկտեմբերի 12-ն անձրևոտ կլինի

Մինչև դեկտեմբերի 12-ն անձրևոտ կլինի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը առանձին շրջաններում, 8-ի ցերեկը, 9-ին, 11-ի ցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում`դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև, 8-ի ցերեկը, 9-ին, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է անձրև: Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---