Թանկյանը «կեղեքիչ» է անվանել ՀՀԿ-ին. Աշոտյանը պատասխանել է 9 դեկտեմբերի 2018 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ-ում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: «Շատ հպարտ եմ, որ տարվա սկզբին քայքայիչ, անարդար և կոռումպացված ռեժիմից իրենց ազատագրած իմ եղբայրները և քույրերը գնալու են քվեարկելու նոր խորհրդարանի համար», - գրել է նա՝ հրապարակելով բրիտանական BBC-ի անդրադարձը ՀՀ-ում արտահերթ ընտրությունների մասին: Նա անդրադարձել է նաև այդ հրապարակման մեջ Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակից պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանի մեկնաբանությանը: «Զայրանում են, երբ կարդում եմ 20 տարի երկիրը կողոպտած ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի նման մնացորդների հայտարարություններն այն մասին, թե ընտրություններին պատրաստվելու բավական ժամանակ չեն ունեցել», - գրել է նա: Ի պատասխան այս խոսքերի՝ Արմեն Աշոտյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: «Ցավում եմ, որ մեր երկրի անունը մշակութային ոլորտում բարձր պահող Սերժ Թանկյանը անպատասխանատու արտահայտություններ է անում: Թանկյանը այսօր անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող արտահերթ ընտրություններին ու, չգիտես ինչու, որոշել է իր հուզական ստատուսում մեկնաբանել իմ խոսքերը։ Սե՛րժ, ինչքան էլ դու լինես հայտնի ու սիրված, ինչքան էլ լինես մեր երկրի անունը բարձր պահող, միևնույն է օրենքով դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար։ Երբ դու նշում ես, որ «20 տարի երկիրը թալանելուց հետո Աշոտյանը գրում է, թե քարոզարշավի ժամանակը քիչ է», դու հանցագործության մասին ակամայից կամ մտածված հաղորդում ես տալիս, ինձ անվանական մեղադրանք առաջադրում, որին, հուսանք, ՀՀ ոստիկանությունը կարձագանքի, հակառակ դեպքում վերջնականապես կփաստվի, որ մեր երկրում իսկական ընտրովի արդադատություն է», - գրել է նա: Թանկայանը գրել է նաև, որ շատ ուրախ է լսել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին: «Ուրախ եմ, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորված է: Հայաստանի ժողովուրդն արժանի է, որ արդարությունը վերականգնվի, պետք է այնպես անեն, որ բոլոր մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: Նախագահները, որոնք իրենց պաշտոններն օգտագործում են միլիարդատեր դառնալու, այլ ոչ թե երկրի շահերը սպասարկելու համար, կոռումպացված են: Հայաստանի հեղափոխությունը և նոր ուղին լավ օրինակ են՝ ինչպես է երկիրը խաղաղ կերպով անցում կատարում դեպի առաջադիմական էգալիտար հասարակություն: Շատ աշխատանք կա անելու՝ հատկապես տնտեսության ոլորտում, բայց ամենակարևորն այն է, որ մարդիկ զգոն են են և իշխանություն ունեն»,- գրել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |