Bohemian Rhapsody-ն XX դարի ամենահաճախ լսվող երգն է

Bohemian Rhapsody-ն XX դարի ամենահաճախ լսվող երգն է

PanARMENIAN.Net - Հայտնի է սթրիմինգ ծառայություններում XX դարի ամենահաճախ լսվող երաժշտական կոմպոզիցիան: Այդ մասին Universal Music Group-ը հայտնել է Twitter-ում:

Բրիտանական Queen խմբի Bohemian Rhapsody երգը հատել է 1,5 մլրդ լսման շեմը: Ռեկորդային թվերին է նպաստել «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի թողարկումը, որը ներկայացվել էր «Ոսկե գլոբուսի»,-գրում է Lenta.ru-ն Variety-ի վրա հղումով:

«Եվ այսպես, ռոք երաժշտության գետը վերածվեց հոսքերի: Շատ ուրախ ենք, որ մեր երաժշտությունը մինչ օրս առավելագույնս է տարածվում»,-ասել է խմբի կիթառահար Բրայան Մեյը:

Bohemian Rhapsody-ի հեղինակը Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերքյուրին է, այն թողարկվել է որպես սինգլ 1975-ին: Կոմպոզիցիան հայտնի է իր անսովոր կառուցվածքով, որը կարելի է 6 մասի տրոհել: Երգում ներկայացված են տարբեր երաժշտական ուղղություններ՝ բալլադ, օպերա, ա կապելա երգեցողություն և հեվի մեթալ: Կոմպոզիցիան 3 անգամ ընդգրկվել է առաջին 100-յակում, ըստ Billboard-ի, 1975,1992 և 2018թթ.:

2007-ին բրիտանացիները Bohemian Rhapsody-ի տեսահոլովակը համարել են բոլոր ժամանակների լավագույն տեսահոլովակ, որի օգտին է քվեարկել հարցման մասնակիցների 30 տոկոսը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---