Հետազոտություն. 2030-ին Երկրի կլիման կնմանվի 3 մլն տարվա վաղեմության պայմաններին12 դեկտեմբերի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Եթե CO₂-ի արտանետումների մակարդակն անփոփոխ մնա, ապա 2030-ին Երկիր մոլորակի կլիման կնմանվի 3 մլն տարվա վաղեմության կլիմային: Նման եզրակացության են եկել հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի ամսագրում: Եթե արտանետումները չկրճատվեն, 2150-ին մոլորակում կտիրեն այն կլիմայական պայմանները, որոնք եղել են 30 մլն տարի առաջ, երբ երկրի վրա հայտնվեցին առաջին կաթնասունները, գրում է пишет Deutsche Welle-ն հոդվածի վրա հղումով: «Մենք մոտենում ենք շատ տպավորիչ փոփոխությունների, որոնք տեղի կունենան կարճ ժամանակում»,-ասել է հեղինակներից մեկը, կլիմայի գծով փորձագետ Ջեկ Ուիլյամսը Վիսկոնսինի համալսարանից: 3 մլն տարի առաջ Երկրի վրա շոգ և չոր կլիմա էր: Կենտրոնական Ամերիկան ջրի տակ էր, Գրենլանդիան սառույցով պատված չէր, իսկ ծովի մակադակը 18 մետրով բարձր էր այժմյան մակարդակից: Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, Գրենլանդիան հաջորդ հարյուրամյակում դեռ կանաչ չի դառնա, իսկ ծովի մակարդակը չի բարձրանա 18 մետրից, քանի որ սառույցների հալոցքն այդքան մեծ չէ: Սակայն, ըստ նրա, մոլորակի ջերմացման հետ կենդանի օրգանիզմներից շատերը կանհետնան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |