ՀՌԱՀ. «Կենտրոնի» վրա զգացվում է քաղաքական ուժի ու դրա ղեկավարի թելադրանքը![]() 20 դեկտեմբերի 2018 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնել «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ: Նշվում է, որ դեկտեմբերի 10-17-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերության մի շարք հաղորդումներ, հատկապես` «Էպիկենտրոն» և «Անդրադարձ» տեղեկատվական ծրագրերը «հետևողականորեն և անթաքույց թիրախավորել են գործող քաղաքական ուժերից մեկին («Լուսավոր Հայաստան» կուսակցությանը-խմբ.), օգտագործելով քարոզչական և մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը»: Հանձնաժողովը հիշեցրել է, որ հանրային թվային տիրույթում գործելու լիցենզիա ստացած հեռուստաընկերությունները պարտավորություն են ստանձնել արտացոլել հանրային շահերի բազմազանությունը, ապահովել գաղափարների և կարծիքների, անկողմնակալ տեղեկատվության ազատ շրջանառությունը՛ պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները: «Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման տվյալները նաև ցույց են տալիս, որ վտանգված է օրենսդրությամբ երաշխավորված «Կենտրոն» հեռուստաընկերության խմբագրական անկախության և ազատ գործելու իրավունքը, ակներև զգացվում է քաղաքական մեկ ուժի և նրա ղեկավարի միջամտությունն ու թելադրանքը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն» հեռուստաընկերության ղեկավարությանը պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի և «միջկուսակցական պատերազմների» կողմնակալ մասնակցի, մնալ անաչառ տեղեկատվության և նորությունների հեղինակավոր աղբյուր: Հանձնաժողովը համոզված է, որ Հայաստանի յուրաքանչյուր վերգետնյա հեռարձակող գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը, որը վեր է կուսակցական և անձնական շահերից», - ասվում է հաղորդագրության մեջ: Հանրային հեռուստաընկերության եթերում արտահերթին մասնակցող ուժերի առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին հարցրել է, թե որն է իր մոտիվացիան պատգամավոր դառնալու: «Ձեր բիզնեսը պաշտպանելու ենք, ես անձամբ պատրաստ եմ պաշտպանել», - Ծառուկյանին դիմել է Մարուքյանը։ ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ ինքը պաշտպանության կարիք չունի: «Դդու պաշտպանի քեզ, քո կուսակիցներին ու քեզ հովանավորողներին։ Պարոն Ծառուկյանը քաղաքականության մեջ մտել է ոչ թե պաշտոն ստանալու, Ծառուկյանը ոչ թե այսօր ճարտար խոսում է, այլ ամեն ինչ գալիս է իր գործից, ամբողջ Առինջն էլ գիտի ինձ էլ, իմ ընտանիքին։ Ես որ մի հատ Բելգիա եմ գնում, էնտեղից 80 պատգամավոր եմ բերում»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |