Պենտագոնի ղեկավարը հրաժարական է տվել Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով

Պենտագոնի ղեկավարը հրաժարական է տվել  Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով

PanARMENIAN.Net - Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հրաժարական է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնություննեի պատճառով: Հրաժարականը հաջորդել է Սիրիայից զորքերը դուրս բերելու մասինԹրամփի հայտարարությանը:

«Դուք իրավունք ունեք աշխատելու այնպիսի պաշտպանության նախարարի հետ, որի հայացքներն ավելի համահունչ կլինեն ձեր հայացքներին»,-ասվում է Թրամփին հասցեագրված Մեթիսի նամակում, հայտնում է Deutsche Welle-ն:

«Ես հավատում եմ, որ մենք առավել վճռական պետք է լինենք այն երկրների հետ հարաբերություններում, որոնց ռազմավարական շահերը գնալով ավելի են հակասում մեր շահերին»,-գրել է Մեթիսը՝ մատնանշելով Չինաստանն ու ՌԴ-ն:

Նույն օրը Թրամփը Twitter-ում գրել է, որ Մեթիսը կհեռանա պաշտոնից փետրվարի վերջում, իսկ նրա հետնորդը շուտով հայտնի կդառնա: Մինչդեռ, Թրամփի որոշումը Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ քննադատության արժանացավ նաև Սենատի մի շարք անդամների կողմից:

Դեկտեմբերի 20-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտարարեց, որ ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել զորքերը Սիրիայից: «Անցնելով այս գործողության հաջորդ փուլին՝ մենք սկսեցինք տուն վերադարձնել ամերիկացի զինվորներին»,-ասվում է Սանդերսի հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ԱՄՆ առաքելությունը Սիրիայում ավարտված է: «Մենք հաղթեցինք «Իսլամական պետությանը»Սիրիայում: Ինձ համար դա այնտեղ գտնվելու միակ պատճառն էր Թրամփի նախագահության օրոք»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Այժմ Սիրիայում մոտ 2000 ամերիկացի զինվորական կա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---