Պայթյուն Չեխիայի ածխահորում. 13 զոհ կա21 դեկտեմբերի 2018 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Պայթյունը Չեխիայի ածխահորում 13 մարդու կյանք է խլել: Այդ մասին հայտնել է արդյունահանող OKD ընկերության ներկայացուցիչ Իվո Ցելեխովսկին: Զոհվածներից 11-ը Լեհաստանի քաղաքացի է, 2-ը՝ Չեխիայի, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ընդհանուր առմամբ պայթյունի վայրում 23 հորատող էր աշխատում, որից միայն 2-ն էին Չեխիայի քաղաքացի: 7 տուժածի տեղում է օգնություն ցուցաբերվել, այժմ հիվանդանոցում 3 վիրավոր կա, որից մեկի վիճակը կրիտիկական է: Ավելի վաղ ընկերությունից հայտնել էին, որ ստորգետնյա աշխատանքները ստիպված են եղել դադարեցնել վատ եղանակային պայմանների պատճառով՝ փրկարարները չէին կարողացել առաջ շարժվել հրդեհի և զրո տեսանելիության պատճառով: Բռնկման պատճառը մեթանն է եղել: Սա ամենալուրջ միջադեպն է երկրում 1990-ից ի վեր՝ այն ժամանակ 30 մարդ զոհվեց հրդեհից Քարվինից ոչ հեռու գտնվող ածխահորերում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |