KIA Sportage և 50 կենցաղային այլ ապրանքներ. «Դումուս» խանութ-սրահը խաղարկություն է անցկացրել![]() 24 դեկտեմբերի 2018 - 12:20 AMT PanARMENIAN.Net - «Դոմուս» խանութ-սրահն Ամանորին ընդառաջ խաղարկություն էր կազմակերպել, որի արդյունքում հաճախորդներին հնարավորություն ընձեռվեց շահելու 2018 թվականի արտադրության KIA Sportage մեքենա և կենցաղային 50այլ ապրանքներ: Խանութ-սրահի գովազդային արշավը կոչվում էր «Կիյա Իրո՞ք»: Բոլոր հաճախորդները, որոնք կատարել էին 50,000 դրամի և ավելի գնումներ կարող էին մասնակցել խաղարկությանը և յուրաքանչյուրն ամեն 50,000 դրամ գնման համար ստացել էր խաղարկությանը մասնակցելու քարտ: Խաղարկության ավարտին բոլոր հաճախորդները ստացան նաև հավելյալ զեղչի քարտեր: Դրան մասնակցում էին սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 20-ը գնումներ կատարած հաճախորդները, և Թբիլիսյան 20/8 հասցեում գտնվող սրահում հավաքված էին բոլոր 7 մասնաճյուղի կտրոնները: «Դոմուս» հիպերմարկետների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է, որտեղ ներկայացված է վերանորոգման և կահավորման համար ամեն ինչ: «Դոմուսի» կարգախոսն է` «Վերանորոգումից՝ կահավորում»: Մանրածախ ցանցի տնօրեն Էդուարդ Առաքելյանի խոսքով, խաղարկել է 50-ից ավելի կենցաղային տեխնիկա` 50 և 100 հազար դրամ արժողությամբ նվեր քարտեր, սառնարաններ, գազօջախներ, փոշեկուլներ, արդուկներ, հարիչներ և բոլորվին նոր` KIA Sportage մեքենա: Ըստ նրա, ակցիայի նպատակն է հանրությանը ևս մեկ անգամ ծանոթացնել ապրանքանիշին: Խանութների ցանցը գործում է 2017 թվականից և սա նմանատիպ արդեն երկրորդ խաղարկությունն է: Բացի այդ, ավելի վաղ ամեն շաբաթ խաղարկվել են iPhone X սմարթֆոններ: «Մեր խանութները կոնցեպտով տարբերվում են շուկայում եղած բոլոր նմանատիպ խանութներից: Տարբերությունն այն է, որ մենք վաճառում ենք ներքին հարդարման համար շինարարական ապրանքներ, կահույքի պատրաստման նյութեր, արդեն պատրաստի կահույք»,- ասել է նա և հավելել, որ անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյոր այցելուի: Ինչ վերաբերում է «Մարդկային գին» կարգախոսին, ապա, ըստ Առաքելյանի, նման ապրանքները նման գներով և որակով ամենաօպտիմալն են: KIA Sportage-ը շահածԱրամ Շահբազյանը պատմել է, որ մեքենա չուներ և սա ամանորյա լավագույն նվերն է: « Տտարբեր գնումներ էի կատարել խանութից և շատ ուրախ եմ ու շնորհակալ «Դոմուսին»,- ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |