26 դեկտեմբերի 2018 - 11:35 AMT
Սարալանջով հանդիպակաց երթևեկող ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից

Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«Համացանցում տարածված տեսանյութում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հրամանով հեռացվել է աշխատանքից», - նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ավտոբուսի վարորդը հանդիպակաց երթևեկում միակողմանի երթևեկություն ունեցող Սարալանջի փողոցով: