Թուրքիայում քրդամետ կուսակցության ներկայացուցիչներ են կալանավորվել27 դեկտեմբերի 2018 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանությունը շարունակում է հետապնդել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ներկաայցուցիչներին: Թուրքիայի Իգդիր նահանգում գործողություն է իրականացնել, որի ժամանակ բերման է ենթարկվել քրդամետ կուսակցության 9 անդամ, որից 3-ի նկատմամբ կայացվել է կալանավորման որոշում: Մնացած 6-ը ազատ են արձակվել, պայմանով, որ չեն լքելու Թուրքիայի սահմանները, հայտնում է Ermenihaber-ը: Կալանավորված 3 HDP-ականներին առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» անելու մեղադրաք: Դրանց շարքում են HDP-ի նախկին Իգդիրի նահանգային կառույցի համամանախագահ Ջեսիմ Քաթարը, կուսակցության Իգդիրի կենտրոնական շրջանի ղեկավար Վեդաթ Յըլմազը և Ադեմ Քարթալը, որը նույնպես քրդամետ կուսակցության անդամ է: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանին ուզում են զրկել անձեռնմխելիությունից՝ Թուրքիայի խորհրդարան միջնորդություն է ներկայացվել: Թուրքիայի նախագահականից միջնորդություն է ներկայացվել երկրի խորհրդարան՝ 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ, երկրի Մեծ ազգային ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի նիստում հայերենով շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և իր թիմին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:«Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և ընկերներին», - ասել է նա հայերենով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |