Փաշինյանն Օսիպյանին հանձնարարել է բացառել սիգի ապօրինի որսը10 հունվարի 2019 - 12:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 10-ի նիստում ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին հանձնարարել է քայլեր ձեռնարկել կենդանատեսակների ապօրինի որսը բացառելու ուղղությամբ: Նա նշել է, որ զեկուցագիր է ստացել այն մասին, որ ի հեճուկս որոշումների՝ Սևանա լճի սիգի որսի հետ կապված «100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է»: «Լուրերով էլ ցույց են տալիս, որ մեր բոլոր շուկաներում վաճառվում է Սևանի սիգ: Մենք արդեն այս հարցը քանի անգամ քննարկում ենք, այստեղ մենք պետք է իսկապես մտածենք երկարաժամկետ խնդրի լուծման մասին: Այդ լուծման մեթոդը կազմակերպական որոշակի լուծումների հասնելն է Սևանա լճում: Համենայն դեպս, այն զեկուցագիրը, որ ես ստացել եմ, նշվում է մեր մի շարք գերատեսչությունների թերացման մասին, այդ թվում՝ Բնապահպանության նախարարության, Ոստիկանության, «Սևան» ազգային պարկի: Դա, իհարկե, կքննարկենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը կոչ է արել Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին՝ Ոստիկանության պետի, Գեղարքունիքի մարզպետի Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավարի հետ քննարկել հարցը և կոնկրետ երկարաժամկետ լուծումներ առաջարկել: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |