ԱՄՆ բանակը մինչև հոկտեմբեր կմնա Մեքսիկայի հետ սահմանին15 հունվարի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարությունը երկարացրել է ԱՄՆ զորքերի կողմից Մեքսիկայի հետ սահմանի պահպանության ժամկետը մինչև սեպտեմբերի 30-ը: Այդ մասին ասվում է Պենտագոնի կայքում: Այժմ ԱՄՆ հարավ-արևմտյան սահմանին տեղակայված է ԱՄՆ բանակի 2350 զինծառայող, որոնք օգնում են սահմանապահներին և մաքսային ծառայության աշխատակիցներին, գրում է Deutsche Welle-ն: Սահմանին տեղակայված է նաև ԱՄՆ Ազգային գվարդիայի 2200 զինվորական: Այդ ամբողջ զորակազմն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահման է գործուղել 2018-ի հոկտեմբերին: Թրամփը երկրի հարավում ապօրինի ներգաղթի հետ կապված իրավիճակը «հումանիտար ճգնաժամ» է համարում: Նա պահանջում է 5.6 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Դեմոկրատները համաձայն են միայն 1.3 մլրդ հատկացնել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |