Թեժ բանավեճ ԱԺ-ում՝ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի պատգամավորների միջև16 հունվարի 2019 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև թեժ բանավեճ է բռնկվել պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի մասին ելույթից հետո: Մանուկյանին պաշտպանելու համար ելույթ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որը 3 տարի եղել է նրա խորհրդականը: Աբովյանն ասել է, որ Բաբաջանյանի մեղադրանքներն ադրբեջանական քարոզչության թեզեր են և նշել, որ նրա աշխատանքի արդյունքն է այն, որ Ուկրաինայում հեղափոխության ժամանակ հայ համայնքը շատ քիչ զոհեր է ունեցել, ինչպես նաև ուկրաինական հեռուստատեսությամբ Արցախի հարցով հայանպաստ հաղորդում է հեռարձակվել: Աբովյանը պատմել է նաև, որ Մանուկյանը «ՀՀ շահերը սպասարկել է՝ իր կյանքը վտանգելով»: Նա նաև հարց է ուղղել Բաբաջանյանին, թե ինչու է զրպարտում Մանուկյանին: Բանավեճին միացել է ԲՀԿ-ի պատգամավորներից մեկը, այնուհետև միացել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. նրանք միասին բանավեճի են բռնկվել: Կրքերը հանդարտեցնելու համար ստիպված են եղել միջամտել ԲՀԿ-ի պատգամավորները և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խոսել է Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի մասին: «Ամենախնդրահարույց նշանակումներից մեկը եղել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկայնը, ով, ըստ ուկրաինացի դիվանագետների, որոնց հետ առիթ ենք ունցել հանդիպել տարբեր տարիների, զբաղված է եղել ՀՀ-ի դեսպանատան համար դիվանագիտական պետհամարանիշեր ստանալով և տեղի հայ քրեական հեղինակություններին վաճառելով կամ նվիրելով», - ասել է Բաբաջանյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին Սիմոնյանն ու Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը կրկին կհանդիպեն Հանդիպումը տեղի կունենան Խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի շրջանակում |