ԱԱԾ. Կոռուպցիոն հանցագործություն է բացահայտվել՝ ոստիկանի մասնակցությամբ![]() 17 հունվարի 2019 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որում ներգրավված է եղել նաև ՀՀ ոստիկանության մարզային վարչության աշխատակից, հայտնում է ԱԱԾ լրատվական կենտրոնը: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Ստեփանավանի անտառտնտեսության անտառապետ Ն.Թ-ն, նախնական համաձայնության գալով նույն անտառ տնտեսության տնօրենի հետ, կազմակերպել է ապօրինի ծառահատում, փայտանյութի դուրս բերում և վաճառք, որի դիմաց ՀՀ տարբեր քաղաքացիներից 2018թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին պահանջել և ստացել է ավելի քան 300,000 դրամ կաշառք: Միևնույն ժամանակ Ն.Թ-ն ծառահատումներին ու փայտանյութի ապօրինի տեղափոխմանը չխոչընդոտելու համար ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալ Ն.Խ-ին առաջարկել և փոխանցել է 150,000 դրամ կաշառք: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |