Պատգամավոր. Առաջնագծում ժամկետայիններին պետք է փոխարինել պայմանագրայիններով

Պատգամավոր. Առաջնագծում ժամկետայիններին պետք է փոխարինել  պայմանագրայիններով

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել է առաջնագծի կառուցվածքային փոփոխություններին:

Նա ասել է, որ դրանց անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, և ինժեներական ամբողջ համակարգը պետք է վերակառուցվի, վերադասավորվի, այնտեղ ծառայության փոփոխություն պետք է իրականացվի՝ ժանմկետային զինծառայողներին փոխարինելով պայմանագրայիններով:

«Առաջնագծում ամեն երիտասարդի մահվան դեպքից հետո ես միշտ եմ հայտարարել, որ առաջնագծում ծառայությունների փոփոխություն պետք է կատարել: Իմ տեսակետը ներկայացրել եմ զինվորական ընկերներիս, ովքեր բոլորն էլ կողմ են, սակայն միակ արգումենտը, որ ընդդիմանում էին, տնտեսական, ֆինանսական միջոցների բացակայությունն է: Պետք է քննարկել այդ հարցը, բայց կարծում եմ, որ կարելի է գտնել տարբերակ», - ասել է Քոչարյանը:

Նա նշել է, որ առաջնագծի փոփոխությունը կարող է տալ տնտեսական էֆեկտ:

«Եթե առաջնագծի զինծառայողները ստանան արժանապատիվ աշխատավարձ, բնականաբար, դա կներդնեն տվյալ տարածքում, կմոտենցնեն իրենց ընտանիքներն իրենց ու շարժ կլինի: Առաջնագծից հանելով երեխաներին՝ մենք նաև դեմոգրաֆիական խնդիրը կկարգավորենք», - ասել է Քոչարյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---