«Մեկ քայլ առաջ». ԱԺ հանձնաժողովների նախագահներն ընտրվել են18 հունվարի 2019 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովի նախագահները հայտնի են. դրանցից 8-ը կղեկավարեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանինը», և 1-ը՝ «Լուսավոր Հայաստանինը»։ Հաշվիչ հանձանախմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, նախքան արդյունքները հրապարակելը, կատակել է, որ հանձնախմբում արձանագրել են՝ «այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին»: «Իմ քայլից» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը կգլխավորի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Ռուբեն Ռուբինյանը, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանը, եվրոպական ինտեգրման հանձնաժողովը՝ Արման Եղոյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Վլադիմիր Վարդանյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովը՝ Վարազդատ Կարապետյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովի՝ Բաբկեն Թունյանը։ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներից Նաիրա Զոհրաբյանն ընտրվել է մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, Միքայել Մելքումյանը՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ: «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանը կղեկավարի ֆինանսաբյուջետային հանձնաժողովը: Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխխոսնակներ են ընտրվել «Իմ քայլից» Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստանից»՝ Վահե Էնֆիաջյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |