Թորոսյանը, Զեյնալյանն ու Հարությունյանը վերանշանակվել են![]() 19 հունվարի 2019 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Նախարարի պաշտոնակատարներ Արսեն Թորոսյանը, Արտակ Զեյնալյանն ու Արայիկ Հարությունյանը վերանշանակվել են առողջապահության, արդարադատության և կրթության ու գիտության նախարարների պաշտոններում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագրերը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշանակվել է առողջապահության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Արսեն Թորոսյանին նշանակել առողջապահության նախարար», -ասվում է հրամանագրում։ Մեր այլ հրամանագրով Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերանշանակվել է իր պաշտոնին: Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |