Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձը հայտնաբերվել է

Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձը հայտնաբերվել է

PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին՝ ժամը 15։30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, շրջաայցի ընթացքում Հաղարծին գյուղի սկզբնամասում հայտնաբերել են հատված երկու ուռենու կոճղեր և ուռենու հատված ճյուղ:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում, բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 18-ին, ժամը 11։20-ին, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բաժին է հրավիրվել 23-ամյա Մարզպետ Բ.-ն, որը բացատրություն է տվել, որ հունվարի 14-ին ծառերն ապօրինի հատել է ինքը՝ իր բենզասղոցով, «ՈւԱԶ-469» ավտոմեքենայով տեղափոխել է տան բակ և վաճառել անծանոթի:

Մարզպետ Բ.-ն ոստիկաններին ներկայացրել է բենզասղոցը: Քննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---