Մակունց. Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է նախարարություն դառնան![]() 21 հունվարի 2019 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և ունենան քաղաքական ուղղվածություն: Այդ մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա հավելել է, որ «Իմ քայլը» դաշինքը դեռ չի քննարկել հարցը, հայտնում է Aysor.am-ը: «Խորհրդարանը պետք է ունենա վերահսկողություն այդ կառույցների նկատմամբ: Խորհրդարանն այսօր ունի այդ լծակները: Եթե փորձում ենք ավելի հաշվետու դարձնել այդ կառույցները, պետք է խմբակցությունների հետ գտնել այդ ձևաչափը», - նշել է Մակունցը: Այն դիտարկմանը, թե դրանք վարչապետի, թե կառավարության վերահսկողության տակ պիտի լինեն՝ Մակունցն ասել է, որ չի կարող հանպատրաստից այդ մասին կարծիք հայտնել: «Արդեն նշեցի, որ «Իմ քայլում» պաշտոնական քննարկումներ չեն եղել, չեմ ուզում այսպես կարծիք հայտնել այս մասին», - նշել է նա: Ավելի վաղ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Կառավարության կառուցվածքիշուրջ այս պահին ինտենսիվ քննարկումներ են ընթանում և՛ գործադիրում, և՛ օրենսդիր մարմնում։ Ինչ վերաբերում է ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարությունների վերածելու մասին խոսակցություններին, Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ սխալ է համարում նման փոփոխությունն ու դրանց քաղաքականացումը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |