Հայտարարություն. Սյունիքի մարզպետարանի բոլոր աշխատողներն են պարգևատրվել, ոչ թե 22-ը21 հունվարի 2019 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզպետարանը պաշտոնական հայտարարություն է տարածել,՝ հայտնելով, որ պարգևատրվել են մարզպետարանի բոլոր աշխատակիցները, ոչ թե 22-ը, ինչպես շրջանառվում էր ԶԼՄ-ներում: «Սյունիքի մարզպետը ոչ թե երկու անգամ, այլ երկու հոդվածներով և մեկ անգամ խրախուսել է մարզպետարանի աշխատակիցներին: Եվ պարգևատրում ստացել է ոչ թե 22 հոգի, այլ Սյունիքի մարզպետարանի բոլոր աշխատակիցները անխտիր ու հավասարապես՝ պաշտոնային դրույքաչափի 67.16 տոկոսի չափով: Մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված կարգադրություններին ուղղակի կերպով հղում անողներին և չիմացողներին տեղեկացնենք, որ խրախուսանք կիրառում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձը, հետևաբար, 22 հոգի խրախուսվել է մարզպետի կարգադրությամբ, իսկ մյուսները՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ այս գործընթացն օրինականության սահմաններում է և ամեն տարեվերջի կիրառվում է՝ մարզպետարանի ծախսերի արդյունքում ունեցած խնայողությունների հաշվին: Ընդ որում, ՀՀ Սյունիքի մարզպետարանը 2018 թվականին իր խնայողություններից 8.8 մլն դրամ վերադարձրել է ՀՀ պետական բյուջե… «Հ.Գ. Ի դեպ, Հունան Պողոսյանն իր պարգևատրման միջոցներով մարզի տարբեր կառույցների մանուկների համար ամանորյա նվերներ է ուղարկել…»,-ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ «Հետք» լրատվամիջոցը հրապարակել է իրենք իրենց և աշխատակազմին պարգևատրած մարզպետների անունները, որոնց թվում են Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Ընթեցեք նաև. Մակունցը՝ իրենք իրենց պարգևատրած մարզպետների մասին․ Օրենքով է, նորմալ է Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |