Սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը վարչապետի հետ հանդիպում է խնդրում21 հունվարի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - 1996 թվականին սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունելության խնդրանքով։ Այս մասին Աղաջանովւ գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ձեզ բազմիցս գրավոր դիմել եմ ընդունելության խնդրանքով, ներկայացրել եմ նաև իմ մտահոգություն հարցի էությունը, այն, որ որպես հրեշավոր կերպով սպանված Իոսիվ Աղաջանովի ծնող չեմ կարող հաշտվել Մհեր Ենոքյանի նկատմամբ հնարավոր ներման գործընթացի հետ` միաժամանակ խնդրելով ընդունելություն: Ինձ Ձեր աշխատակազմից տեղեկացրեցրել են, որ խնդիրը ներկայացվել է Ձեզ և արդեն Դուք պետք է կարգադրություն անեք ինձ ընդունելու կամ չընդունելու հարցի վերաբերյալ: Հարգելի պարոն վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես սպանված Իոսիվ Աղաջանովի ծնող, որպես գիտության վաստակավոր գործիչ և վերջապես որպես հայ մարդ խնդրում եմ տաս րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար»,- գրել է նա։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ ներման հանձնաժողովը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Իոսիֆ Աղաջանովի գործով ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին: Ընթերցեք նաև՝ Նախագահը Ենոքյանին ներելու միջնորդություն չի ստացել․ Ինչպես են ՀՀ-ում ներում շնորհում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |