Մարության․ Կենդանիների համար 5000 դրամի տուրքը չենք վերցնելու22 հունվարի 2019 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է տնային կենդանիների համար 5000 դրամ տուրք գանձելու օրենքին։ Նա նշել է, որ այդ օրենքը գործում է 2011 թվականից, սակայն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդ գումարը չի գանձվելու։ «Մենք ուզում էինք խնդրել չեղյալ համարել այդ օրենքը, բայց դրա դիմաց կենդանիներ պահող բոլոր մարդկանց հորդորել, խնդրել, որ բոլոր կենդանիները գրանցվեն, չիպավորվեն, քաղաքապետարանն այդ ամբողջ գործընթացը վերահսկելու է: Այդ մարդիկ, ովքեր դավաճանաբար իրենց կենդանուն դուրս են հանում, չիպավորման միջոցով երբ մենք գտնենք այդ կենդանուն, տիրոջն էլ կգտնենք, և շատ մեծ տուգանքներ կլինեն, տուգանքներ կլինեն նաև այն դեպքում, երբ կենդանիները չպատվաստվեն: Աղմուկն անտեղի է, 5000 դրամները չեն մուծվելու»,- ասել է քաղաքապետը: Հայկ Մարությանը հավելել է նաև, որ թափառող կենդանիների ստերջացման ծրագիր են իրականացնելու․ ստեղծել են քաղաքապետարանին կից ՊՈԱԿ, որը կիրականացնի միջազգային չափորոշիչներին համապատասխան գործընթաց։ Այդ ծրագրին կհատկացվի 150 մլն դրամ։ Ընթերցեք նաև՝ Քաղաքապետ․ 3 ամսում 7 մլրդ դրամ ենք տնտեսել։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |