165 մլն դրամ՝ «Նաիրիտի» աշխատողների աշխատավարձին

165 մլն դրամ՝   «Նաիրիտի» աշխատողների աշխատավարձին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստում որոշվել է 165 մլն դրամ հատկացնել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատողների աշխատավարձին։

Գումարը կհատկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պահուստային ֆոնդից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ իրականացվելու է «Նաիրիտ գործարանի» տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանություն։

Գումարն ուղղվելու է այդ աշխատանքներն իրականացնող աշխատակիցներին։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---