Մեսչյան. Երկար չեմ պաշտոնավարի՝ 2-2.5 տարի24 հունվարի 2019 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն, ամփոփելով պաշտոնավարման 100 օրերի ընթացքում արված աշխատանքը, հայտարարել է, որ երկար չի զբաղեցնելու այդ պաշտոնը: «Գաղտնիք չէ, որ երկար չեմ մնալու այս պաշտոնում` հաշվի առնելով տարիքս: 2-2.5 տարի կմնամ որպես գլխավոր ճարտարապետ, սակայն այն, ինչ պլանավորում եմ անել, կյանքի կկոչեմ»,-ասել է նա, հայտնում է Yerkir.am-ը: Նա հավելել է, որ մի շարք անելիքներ ունի և դրանք կհասցնի ավարտին` անկախ ամեն ինչից: «Փառք Աստծո, խանգարողներ չկան: Կարևոր չէ, թե ֆեյսբուքչիներն ինչ են գրում, այլ կարևորն այն է, որ ես զգում եմ` երևանցիների կողմից բավականին դրական վերաբերմունք կա այն ամենի հանդեպ, ինչ պետք է արվի»,- ասել է Մեսչյանը: Մեսչյանը նշել է, որ եթե ասի` 170 շինարարության թույլտվություն է տվել, 20-22 կառույցի քանդման որոշում է կայացրել, քաղաքաշինության ոլորտում 4200 գործ է նայվել, ապա այս թվերը շատ բան չեն ասի: Նրա խոսքով` այս ընթացքում հասկացել է` ինչ պետք է արվի և ինչ չարվի: Մեսչյանը տեղեկացրել է նաև առաջիկա ծրագրերի մասին` ասելով, որ Աջափնյակում մետրոյի 2 կայարան կկառուցվի, Նորքից կենտրոն ճոպանուղի կգործի: Աշխատանքային 100 օրվա ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հասցրել է որոշ խնդիրներ լուծել, որոշ խնդիրներ էլ առաջացել են, և ճարտարապետը կարծում է, որ այդ օրերը բավական հետաքրքիր են եղել։ «Ինչպես ասում են՝ ճաշակեցի և՛ քեն, և՛ ոխ, և շատ հետաքրքիր իրավիճակներ եղան», - ասել է Մեսչյանը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին |