44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Եղիազարյանը մահացել է![]() 26 հունվարի 2019 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հուվարի 26-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» հիմնարկի բուժկետում առավոտյան ժամը 06:35-ին մահացել է 44 օր հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը։ Մհեր Եղիազարյանը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի պատասխանատուն էր: Մհեր Եղիազարյանը ձերբակալվել էր 2018-ի դեկտեմբերին: Ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, նրա ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։ Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ ԱԱԾ դեկտեմբերի 4-ի հաղորդագրության, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս¬տան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատ¬վածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխա¬տանքի տեղա¬վորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվա¬կով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խար¬դախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնա¬պես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Մհեր Եղիազարյանը ձերբակալվել է, կատարվում էր նախաքննություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |