Արսեն Ջուլֆալակյանը՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ![]() 26 հունվարի 2019 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայտնի մարզիկ, ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Ընտրվել եմ միաձայն, ինչն, իհարկե, անչափ հաճելի է, բայց և միևնույն ժամանակ՝ էլ ավելի պարտավորեցնող։Աշխատանքի ընթացքում պատրաստ եմ համագործակցության ադեկվատ, շահագրգիռ, բնագավառի հանդեպ սրտացավ բոլոր կողմերի հետ»,-ասվում է գրառման մեջ: Ջուլֆալակյանը գրել է նաև, որ գլխավոր նպատակն է՝ բուհի ունեցած խնդիրների որակյալ և համակարգային լուծումը, ինչպես նաև զարգացման շարունակական ընթացքի ապահովումը։ «Եվ մի կարևոր հայտարարություն էլ պատգամավորական գործունեությանս հետ կապված։ Ներգրավված եմ «Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի,սփյուռքի և երիտասարդության» հարցերի մշտական հանձնաժողովում։ Չսահմանափակելով պատգամավորի գործունեության շրջանակները՝ այնուամենայնիվ դա իրենից ենթադրում է հատկապես վերոնշյալ բնագավառների հանդեպ առավել հատուկ ուշադրություն։ Ուստի,հետաքրքիր առաջարկներով և հարցերով կարող եք անկաշկանդ դիմել»,-ասվում է գրառման մեջ։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |