ՀՀ նախագահը՝ Հանին. Ակնկալում ենք սերտ գործակցություն

ՀՀ նախագահը՝ Հանին. Ակնկալում ենք սերտ գործակցություն

PanARMENIAN.Net - Հայաստանը սերտ համագործակցություն է ակնկալում ԵՄ գործընկերների հետ: Այդ մաիսն հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներին և վստահություն է հայտնել, որ այցը դրական նշանակություն կունենա համագործակցության հետագա ընդլայնման համար:

«Կարծում եմ` շատ օգտակար կլինի այսօր ավելի շատ խոսել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին»,- ընդգծել է նախագահը: «Ամեն օրը՝ այսօրը, վաղը, ի վերջո, դառնում են անցյալ, և եթե մենք տքնաջան չաշխատենք այն ավելի լավը դարձնելու համար, կվատնենք ամենաթանկարժեքը, որն ունի մարդկությունը՝ ժամանակը»,-հավելել է նա:

Յոհաննես Հանն իր հերթին ասել է, որ մեծ նշանակություն են տալիս Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին և եկել են՝ լսելու, թե ինչ ծրագրեր կան և հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել:

Նախագահ Սարգսյանն առաջարկել է հատկապես մեծ ուշադրություն հատկացնել ապագային՝ 21-րդ դարի տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերին՝ ընդգծելով, որ խոսքը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև տարբեր ոլորտներում արհեստական բանականության օգտագործման մասին է:

Նշելով, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայաստանը լինի ժամանակակից և դինամիկ երկիր՝ նախագահ Սարգսյանը ասել է.«Ցանկացած ոլորտում ինչ-որ անելու ենք, պետք է լինի միայն որակյալ: Եվ այստեղ է, որ ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը և սերտ համագործակցությունը նրանց հետ»:

Նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հանդիպումը: Յոհաննես Հանին կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---