Սուրենյան. Փետրվարը շատ տաք է լինելու![]() 29 հունվարի 2019 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Կանխատեսվում է շատ տաք փետրվար։ Այդ մասին իր ֆեյսբուքայն էջում է գրել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Օդի ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում»,-ասվում է գրառման մեջ։ Հունվարի 29-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Հունվարի 30-31-ը, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Երևանում հունվարի 30-31-ը, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին սպասվում են տեղումներ: Ցերեկային ժամերի օդի ջերմաստիճանը կհասնի +9-ի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |