Նախարար. Շտապօգնության կազմակերպման հարցերի շուրջ լուրջ հետևություններ կարվեն

Նախարար.  Շտապօգնության կազմակերպման հարցերի շուրջ լուրջ հետևություններ կարվեն

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շտապօգնության ծառայության ղեկավարությանը կոչ է արել ապահովել շտապօգնության մեքենաների վարորդների կողմից երթևեկության կանոնների խստիվ պահպանումը: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ լուրջ հետևություններ կարվեն Երևանի շտապօգնության ծառայության կազմակերպման հարցերի շուրջ:

Նա հավելել է, որ երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար շտապօգնության մեքենաների ձայնային և լուսային ազդանշանների պարտադիր պետք է միացրած լինեն։

Մյուս վարորդներին նախարարը կոչ է արել միշտ զիջել շտապօգնության մեքենաներին։

«Քիչ առաջ տեղեկացա Երևան քաղաքում տեղի ունեցած շտապօգնության մեքենայի հերթական վթարի մասին։ Հետ վերադառնալուն պես լուրջ հետևություններ կարվեն Երևանի շտապօգնության ծառայության կազմակերպման հարցերի շուրջ՝ չնայած որ այն գտնվում է Երևանի քաղաքապետարանի, այլ ոչ թե առողջապահության նախարարության ենթակայության տակ։ Սա արդեն նման երկրորդ դեպքն է վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչը պարզապես անթույլատրելի է։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ ցանկանում»,-ասվում է նախարարի գրառման մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---