Բոլթոնը շնորհակալ է Վրաստանի իշխանություններին Վենեսուելայի հարցում աջակցության համար30 հունվարի 2019 - 16:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Վրաստանի կողմից Խուան Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու համար: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ՝ երախտագիտություն հայտնելով Վրաստանի կողմից Խուան Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու համար: Մենք քննարկել ենք նաև երկկողմ հարաբերությունների այլ կարևոր հարցեր, այդ թվում աջակցությունը և համագործակցության զարգացումն անվտանգության ոլորտում»,-ասվում է Բոլթոնի հայտարարության մեջ, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հեռախոսազրույցներ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հունվարի 23-ին Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոն իրեն ժամանակվոր նախագահ է հռչակել: Որպես երկրի օրինական ղեկավար Գուաիդոյին արդեն ճանաչել են ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, Կանադան, Վրաստանը, Ալբանիան: Ցուցացարներին իր աջակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը և Չինաստանի ղեկավարը: Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում: Հ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |