Քոչարյանի կողմնակիցները բողոքի նամակ են հանձնել Գերմանիայի դեսպանատուն

Քոչարյանի կողմնակիցները  բողոքի նամակ են հանձնել Գերմանիայի դեսպանատուն

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց, հայտնում է Lragir.am-ը:

Ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել Գերմանիայի դեսպանին, որում նշվում է, որ «Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն ապօրինի է»։

Նրանք խնդրել են, որ դեսպանը նամակը փոխանցի Գերմանիայի կանցլերին:

Հունվարի 31-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշտոնական այցը Գերմանիա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---