Մադուրոն 1 մլրդ եվրո կհատկացնի Վենեսուելայի բարեկարգմանը

Մադուրոն 1 մլրդ եվրո կհատկացնի Վենեսուելայի բարեկարգմանը

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի իշխանությունները բարեկարգման ծրագիր են սկսում, որը կոչվում է «Հիասքանչ Վենեսուելա՝ միասին ամեն ինչ հնարավոր է»: Այդ մասին նա գրել է իր Twitter-ում:

Ըստ Մադուրոյի, ծրագրի շրջանակում նախատեսվում է 1 մլրդ եվրո ծախսել Վենեսուելայի 62 ամենախիտ բնակեցված քաղաքներում: Նպատակն է, որ այդ քաղաքները «ամենագեղեցիկն ու ժամանակակիցը դառնան Լատինական Ամերիկայում»:

Վերջին տարիներին Վենեսուելան տնտեսական ճգնաժամի մեջ է: Տարեկան գնաճը հասնում է գրեթե 1 700 000%-ի: Պարտքերը գնահատվում են $100-150 մլրդ, գրում է «Վեդոմոստին:

Կառավարությունն արդեն մի քանի տարի է, ինչ չի հրապարակում վիճակագրությունը, սակայն Ազգային ժողովը փորձում է հետևել տնտեսական իրավիճակին: Ըստ ԱՄՀ-ի, 2019-ին գնաճը Վենեսուելայում կարող է հասնել 10 000 000%-ի: ՀՆԱ-ն 2013-17թթ. անկում է ապրել 40%-ով, իսկ 2018-ին՝ 18%-ով:

Հունվարին տեղի է ունեցել Մադուրոյի երդմնակալությունը՝ նա նախագահի պաշտոնը ստանձնել է երկրորդ անգամ: Դա վերածվեց զանգվածային բողոքի ցույցերի: Ընդդիմության առաջնորդ և Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուաիդոն իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել: ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---