«Գահերի խաղի» աստղը խոստանում է՝ արդարություն կհաստատվի 1 փետրվարի 2019 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Դերասանուհի Նատալի Էմանուելը, որը կատարում է Միսանդեայի դերը «Գահերի խաղը» սերիալում, պատմել է, որ սերիալի վերջում արդարություն կհաստատվի: «Դա զարմանալի կլինի, դա ավելի հզոր կլինի, քան մինչ այդ նկարահանված բոլոր սերիաները»,-ասել է նա՝ խոսելով շոուի վերջին էպիզոդի մասին: Հա հավելել է, որ վերջաբանը «կիսաթթու, կիսախաղցր» կլինի, սակայն, միաժամանակ արդար ու փայլուն: Ըստ նրա, հեղինակներին հաջողվել է պահպանել սերիալի բարձր որակը, ուստի երկրպագուների կողմից նոր սերիաները նախկինի պես սպասված են, գրում է Lenta.ru-ն The Sun-ի վրա հղումով: 29-ամյա դերասանուհին խոստովանել է նաև, որ կկարոտի իր աշխատանքն ու «դերասանների զարմանալի կազմին»: Ինչպես նշել է էմանուելը, «Գահերի խաղը» փոխել է իր կյանքը, քանի որ մինչ նկարահանումների մասնակցելը նա մանրածախ առևտրում էր աշխատում, չնայած կինոյում նկարահանվելու ցանկությանը: «Գահերի խաղի« վերջին եթերաշրջանը կմեկնարկի ապրիլի 14-ին: Ըստ ֆրանսիական Orange Cinema Series հեռուստացանցի, առաջին երկու սերիաները մոտ մեկ ժամ կտևեն, մյուս չորսը՝ 80 րոպե յուրաքանչյուրը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |