ԱԺ նախագահը ցավակցել է եզդի ժողովրդին՝ հոգևոր առաջնորդ Թահսին Բեգի մահվան կապակցությամբ

ԱԺ նախագահը ցավակցել է եզդի ժողովրդին՝   հոգևոր առաջնորդ  Թահսին Բեգի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել եզդի ժողովրդին՝ եզդիների հոգևոր առաջնորդ Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունը:

«Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին: Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի պետականության, Հայաստանի եզդիական համայնքի հետ և վերջինիս կորուստը մեծ ցավ է նաև եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար: Խորին ցավակցությունս եմ հայտնում Հայաստանի և աշխարհի եզդիներին, Միրի ընտանիքին և կիսում կորստի ծանր վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում:

Հունվարի 28֊ին մահացել է համայն եզդիների աշխարհիկ և հոգևոր առաջնորդ Միրա Թահսին Բեգը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---