Մակունց. Ճիշտ կլինի, որ ինքնապարգևատրումների ինստիտուտն առհասարակ վերանա

Մակունց. Ճիշտ կլինի, որ ինքնապարգևատրումների ինստիտուտն առհասարակ վերանա

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կհանդիպի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ, քննարկվելու է պարգևավճարների հարցը: Այդ մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Ըստ Մակունցի՝ ճիշտ կլինի, որպեսզի ինքնապարգևատրումների ինստիտուտն առհասարակ վերանա, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ Ջանջուղազյանի հետ հանդիպման օրակարգում նաև հարկային օրենսգրքի փոփոխություններին վերաբերող հարցեր կլինեն: «Մենք ինքներս ունենք առանձին դիտարկումներ: Մենք կհնչեցնենք դրանք և կներկայացնենք որոշակի առաջարկներ», - ասել է նա:

Մակունցն ընդգծել է, որ փաթեթը պետք է արտացոլի հանրային և մասնագիտական խմբերի շահերը:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության նիստին մասնակցել է նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նիստում քննարկվել է աղմուկ բարձրացրած պարգևավճարների հարցը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պարգևավճարների աղմկահարույց թեմային, նա ասել էր, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի պարգևավճարների ֆոնդը կիսով չափ կրճատվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---